Հեմոդինամիկական «Կարդիկոդ» անալիզատորը կարող է ոչ միայն կանխագուշակել ինֆարկտներն ու կաթվածները, այլեւ սպորտում ունենալիք հետագա հաջողությունները։ REGNUM-ի հաղորդմամբ՝ նման եզրակացության են հանգել ռուսական նոր ինստիտուտի մի խումբ գիտնականներ՝ նշված սարքը օգտագործելով հայտնի մարզիկների մարզումների ընթացքում։

Հետազոտողները հաստատել են մի օրինաչափություն, ըստ որի՝ մարզիկի մարզված մարմինը սրտամկանային համակարգի պարամետրերը պահում է առանձին բաժնում, որպեսզի կարողանա հաղթահարել ծանրաբեռնվածությունը։ Մարզումների ժամանակ մարզիկը «Կարդիկոդով» հատուկ ախտորոշում է անցնում։ Սարքը ստուգում է սրտի աշխատանքի փոփոխությունը այս կամ այն տեսակի ծանրաբեռնվածության դեպքում։

Այդ ժամանակ էլ հնարավոր է լինում չափել հեմոդինամիկայի պարամետրերը, ինչը, նախքան «Կարդիկոդի» հայտնագործումը, չէր կարողանում վերծանել ոչ մի սարք։

Փորձագետները ուսումնասիրել են ստացված տվյալները եւ մարզիչներին խորհուրդ են տվել, թե հաջորդ օրը որքան ծանրաբեռնեն մարզիկին։

Կարելի է ենթադրել, որ եթե մարզիչը ճիշտ «ծանրաբեռնի», ապա լուրջ արդյունքների կհասնի յուրաքանչյուր մարզիկ։ Սակայն ինչպես նշել է պրոֆեսոր Միխայիլ Ռուդենկոն, «Կարդիկոդը» կարող է հասցնել միայն օպտիմալ արդյունքի։ «Յուրաքանչյուր մարզիկ ունի իր սահմանը, որից ավելի չի կարող անցնել»:

Մարզիկներից շատերը «կարդիոկոդո-ախտորոշման» չեն գնա սեփական թուլության եւ վախի պատճառով։ Եթե մարզիկի պատրաստվածության վրա 3-5 տարի ծախսած մարզիչը տեսնի, որ իր սանի հետ ինչ-որ բան այն չէ, որ նա անհեռանկարային մարզիկ է, ապա դա կարող է երկուսի համար էլ ողբերգություն դառնալ,- ավելացրել է Միխայիլ Ռուդենկոն։ «Կարդիոկոդը» փորձած մարզիկների մասին տեղեկությունը հրապարակման համար չէ։ Միխայիլ Ռուդենկոն պատասխանատվությամբ հայտարարել է, որ դրանք շատ հայտնի մարզիկներ են, որոնց ազգանուններն այս տարի «բոլորի շուրթերին էին»: Նրանց մեծ մասը 2009թ. ամենաբարձր պարգեւները նվաճեցին ։ 2008թ-ի սկզբից գիտափորձերին մասնակցել են քսան մարզիկներ։