Ֆրանսուհի Կրիստին Լագարդն այսօր սկսել է կատարել Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենի պարտականությունները:

Նա ընտրվել էր այդ պաշտոնում հունիսի 28-ին Տնօրենների խորհրդի նիստում հնգամյա ժամկետով:

Լագարդի նշանակման որոշումը սպասելի էր, թեեւ ֆրանսուհին առաջին կինն է, ով երբեւէ նշանակվել է կազմակերպության ղեկավար: Այդ պաշտոնին հավակնում էր Մեքսիկայի Կենտրոնական բանկի ղեկավար Ագուստին Կարստենսը:

Լագարդը խոստացել է բարեփոխել ԱՄՀ-ն: Նա մտադիր է ավելացնել զարգացող երկրների ներկայացվածությունը հիմնադրամում:

Լագարդը պաշտոնում փոխարինել է Դոմինիկ Սթրոս-Կանին, ում մեղադրանք էր ներկայացվել բռնաբարության մեջ: