Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` հուլիսի 6-ին մեկնել է Սոչի` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսված են նաեւ երկկողմ ձեւաչափով Սեյրան Օհանյանի հանդիպումները Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարների հետ: