Միացյալ Նահանգներն աջակցել է ՄԱԿ-ի համակարգում Թայվանի ընդգրկմանը: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թայվանի «կառուցողական մասնակցությունը ՄԱԿ-ի համակարգում» անվանել է «պրագմատիկ» հարց, այլ ոչ թե՝ քաղաքական։

«Այն փաստը, որ Թայվանը վերջին 50 տարիների ճնշող մեծամասնության ընթացքում ակտիվորեն մասնակցել է ՄԱԿ-ի որոշ մասնագիտացված ձեռնարկություններին, վկայում է այն մասին, թե ինչ նշանակություն է տալիս միջազգային հանրությունը Թայվանի ներդրմանը»,- ասվում է Բլինքենի հայտարարության մեջ:

Նա հավելել է, որ Առողջապահության համաշխարհային ասամբլեայից Թայվանին հանելը համաշխարհային հանրությանը զրկում է COVID-19-ի համավարակին արձագանքից։

Պետքարտուղարի հայտարարությունը հետեւել է անցյալ շաբաթ ԱՄՆ-ի եւ Թայվանի պաշտոնյաների վիրտուալ հանդիպմանը, որը կենտրոնացած էր ՄԱԿ-ի աշխատանքներին մասնակցելու Թայվանի կարողությանը եւ գլոբալ այն մարտահրավերների լուծմանը նպաստելուն, ինչպիսիք են հանրային առողջապահությունը, շրջակա միջավայրը եւ կլիմայի փոփոխությունը, օգնության տեխնիկական ստանդարտները՝ զարգացման եւ տնտեսական համագործակցության նպատակներով։