Եկող տարի բնակչության վստահության մակարդակը ոստիկանության հանդեպ կհասնի 60 տոկոսի։ Այս մասին նոյեմբերի 1-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց Հայաստանի փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Նրա խոսքով՝ վերջին լուրջ ուսումնասիրությունն իրականացվել է 2011թ.։ «Եկող տարի նախատեսվում է հերթական հետազոտությունը կատարել, եւ ես համոզված եմ, որ մեզ մոտ կգրանցվի բակչության վստահության կտրոււկ բարձրացում»,- ասաց Ֆիդանյանը։

Փոխոստիկանապետը համոզված է, որ հասարակությունը գնահատական տալիս է կառույցի գործունեությանը ոչ միայն բացահայտված հանցագործությունների թվի աճի հետ կապված։ «Վերջերս գործարկված Պարեկային ծառայության հետ կապված հետազոտությունները ցույց են տվել, որ բնակչության վստահությունը ոստիկանության հանդեպ բարձրացել է։ Դա կապված է այդ թվում նաեւ  վերոնշյալ ծառայության ներդրման հետ։ Մենք կանխատեսում ենք, որ հաջորդ տարվա ընթացքում հասարակության վստահությունը ոստիկանության հանդեպ կաճի 2011թ. 30 տոկոսից եւ կհասնի 60 տոկոսի»,- նշեց Արա Ֆիդանյանը։