Նոր հակակոռուպցիոն կոմիտեի 2022 թվականի ֆինանսավորման կարգը դեռ մշակման փուլում է։ Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
«Կոմիտեն պետք է բյուջետային ծրագիր իրականացնի կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու եւ հետաքննելու համար։ Ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 378 մլն 900 հազար դրամ։ Պահուստային ֆոնդը կկազմի 30,3 մլն դրամ»,-ասաց Խաչատրյանը։



























