Կիպրոսի թուրքական հատվածում թուրք իմամը չկարողանալով համոզել ռուս աղջկան ամուսնանալ իր հետ՝ նրա անունն ու մի տեքստ է գրել մզկիթի պատերին։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ 29-ամյա իմամ Վելի Օզսորունը մզկիթի պատերին մի քանի տեղ մեծ տառերով գրել է ռուս աղջկա անունը՝ Սնեժանա եւ մի տեքստ։ «Ես իմ սիրած աղջկան եմ ուզում։ Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լինելու է հարսանեկան վկան։ Նախագահ Աբդուլլահ Գյուլն էլ է հրավիրված»,-գրել է իմամը։
Իմամի սիրո արտասովոր դրսեւորումը դուր չի եկել գյուղացիներին, ովքեր մաքրել են պատերի գրառումներն ու նորից ներկել մզկիթի պատերը։



























