ՀՀ շրջակա միջավայրի նախարարության 2022 թվականի բյուջեն կկրճատվի 26.5 տոկոսով։ Այս մասին նոյեմբերի 5-ին մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2022 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

Նրա խոսքով` ֆինանսավորման կրճատումը պայմանավորված է «KFW» բանկի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող ՀՀ Սյունիքի մարզի բնության հատուկ պահպանվող բնական տարածքների աջակցության ծրագրերի պայմանագրային ժամկետների ավարտով։

«Պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա վերջին»,- ասաց Պետրոսյանը։

Նախարարը նաեւ նշեց, որ առաջիկայում իրենք հաշվետվություն կներկայացնեն այդ ծրագրի ընդհանուր արդյունավետության վերաբերյալ։