Հայաստանում նոյեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1417 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 320 433 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 176 898 վերջին մեկ օրում` 8987  նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 31 481  պացիենտ. Մեկ օրում նվազել է 208-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է  280 950 անձ` վերջին մեկ օրում 1802 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 42 քաղաքացի, մահացածների թիվը 6670 է:

Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1332 է: