44-օրյա պատերազմում մեծամասամբ երիտասարդներն են մասնակցել: Հազարավոր զոհեր, որոնք մենք ունեցել ենք, երիտասարդ մարդիկ են՝ ծնված 2000-2002 թվականներին: Այսինքն՝ մենք բայրաքթարների հարվածների ներքո ուղարկել ենք առանց զրահաբաճկոնների, սաղավարտների ամբողջ սերունդ:

Այդ մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը Երեւանում մեկնարկած «Համախմբվում ենք» երիտասարդական ֆորումի ժամանակ:

«Այդ սերունդը սեփական կյանքի գնով սեփական արժանապատվության շնորհիվ կարողացել է փրկել Արցախից մնացած տարածքները: Մեր երիտասարդությունը, մեր բանակը չեն պարտվել: Պարտվել է ներկայիս ապիկար իշխանությունը, որն անգրագիտության պատճառով, վախենում եմ ասել, կանխամտածված կերպով հանգեցրել է այդպիսի աղետալի հետեւանքներ»,-հավելել է պատգամավորը: