Համացանցում տարածվել է տեսանյութ, որում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր շրջապատի հետ պարում է ռիթմիկ երաժշտության հնչյունների ներքո:

«Փաշինյանն ու իր շրջապատը ճարպկորեն պարում են ուրախ մեղեդու ներքո՝ ասես երկրի պատմության մեջ վերջին խայտառակ տարին չի եղել:

Չնայած ինչո՞ւ չպետք է Փաշինյանն ուրախանա. Արցախի 75 տոկոսը հանձնվել է թշնամուն, Սյունիքի անվտանգությունը զրոյացվել է, Հայաստանի ինքնիշխանությունը գոյություն չունի:

Ահա եւ կարելի է լիարժեք հանգստանալ»,-ասվում է «Արմյանսկայա վենդետա» տելեգրամյան ալիքի հրապարակման մեջ: