Նոյեմբերի 10-ին Հայաստանի մարզերի մեծ մասում երեկոյան ժամերին սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան  տեսքով։ Տեղ-տեղ կանխատեսվում է 15-20 մ/վ ուժգնությամբ հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում։

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կսկսի նվազել։

Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում երեկոյան ժամերին սպասվում են տեղումներ։ Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +3+5, վաղը ցերեկը՝  +13+15։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝  

Շիրակում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +3+7,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +5+8,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +9+12,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +5+8,  

Լոռիում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +10+14,  

Տավուշում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +13+16,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +3+6, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +10+13,

Արարատում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +13+16,  

Արմավիրում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +13+16,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +7+10,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +13+16,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +20+24,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +15+19,

Արցախում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +21+25։