Ցանկացած գովազդի արգելումը սահմանափակում է մրցակցությունը: Ազգային ժողովում «Գովազդի մասին» օրենքում նոր փոփոխությունների հանրային քննարկումների ժամանակ նման կարծիք հայտնեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը։

Նրա խոսքով, շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտները երկար տարիներ իրենց գովազդելու հնարավորություն ունեն՝ դրանով իսկ հասանելիություն ունենալով ցանկալի լսարանին, ինչն իր հերթին ապահովել է նրանց համբավն ու ճանաչումը։

«Միաժամանակ, տնտեսվարող սուբյեկտները, որոնք նոր են մտնում շուկա, ապագայում նման հնարավորություն չեն ունենա։ Արդյունքում նրանք կհայտնվեն անհավասար մրցակցային պայմաններում։ Այսպիսով, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կարծում է, որ դա բացասաբար կանդրադառնա ողջ շուկայի մրցակցային վիճակի վրա։ Հանձնաժողովը ներկայացրել է նաեւ իր ուսումնասիրությունների արդյունքները, որոնցից պարզ է դառնում, որ երկրի գովազդային շուկան կարող է էական ազդեցություն կրել։ Այս շուկայի եկամուտներն ապահովել են 4 բուքմեյքերական գրասենյակներ, որոնք ընդլայնել են իրենց գործունեությունը մոլախաղերի եւ տոտալիզատորների ոլորտում»,- ասաց Կարապետյանը։

Այդ ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների կամ դրանց գովազդի արգելքի դեպքում հեռուստատեսության, ռադիոյի, ինտերնետի, արտաքին գովազդի շահերին առնչվող շուկան կարող է մոտ 1 մլրդ 680 մլն դրամ կորցնել։

«Հաշվարկը հիմնված է 2019 թվականի տվյալների վրա»,- ասաց Կարապետյանը։