Մեկ անգամ ևս փաստարկված պնդում եմ, որ ՀՀ-ում վճռաբեկ դատարան գոյություն չունի. ՀՀ վճռաբեկ դատարանը դարձել է ՀՀ գլխավոր դատախազության երկրորդական վարչություն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
«Դատախազի բողոքները բավարարելու համար վճռաբեկը սկսել է հակասել անգամ նախկինում ընդունած իր որոշումներին, իրավական դիրքորոշումներին, կարծիքներին ու դատողություններին։ Իր համար միևնույն է, որ ինքն իրեն սխալ է հանում, կարևորը դատախազը գոհ լինի»,-նշել է նա:



























