Նոյեմբերի 11-ին Հայաստանի մարզերի մեծ մասում երեկոյան ժամերին սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 10-12 աստիճանով։

NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում սպասվում են տեղումներ։ Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +6+8։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝ 

Շիրակում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -2+2,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0-2,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +2+5,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ 0-3,

Լոռիում գիշերը՝ -1-5, ցերեկը -1+3,

Տավուշում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +1+5,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0-3,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +6+8,

Արարատում գիշերը՝  +2+6, ցերեկը՝ +7+9,

Արմավիրում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +7+9,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 2-5, ցերեկը՝ 0-3,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +5+8,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝  +2+5,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0-3,

Արցախում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +2+5։