Նոյեմբերի 11-ին ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղում տեղի է ունեցել  2020 թվականի նոյեմբերի 9-ին խոցված Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի սպաներ՝ մայոր Յուրի Իշչուկի և ավագ-լեյտենանտ Ռոման Ֆեդինայի հիշատակին նվիրված հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել բարձրաստիճան զինվորականներ, զինծառայակիցներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, հարազատներ և հյուրեր։