Հայաստանում նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1251 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 328081 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 237 401  վերջին մեկ օրում` 10338 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 27642 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 292 092 անձ` վերջին մեկ օրում 2192 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 39 քաղաքացի, մահացածների թիվը 6976 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1371 է: