Նոյեմբերի 12-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի վարորդը Արարատի մարզի Ոսկետափ գյուղում վրաերթի է ենթարկել 66-ամյա Սոֆիկ Արշակյանին, որը հիվանդանոցում մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Կատարվում է քննություն:





























