Լեգենդար ջազային  դաշնակահար եւ կոմպոզիտոր Հերբի Հենքոքն «ի նշան   արվեստի, մշակույթի եւ երկխոսության միջոցով խաղաղության ամրապնդմանը նրա հավատարմության» շնորհվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պատվավոր կոչում: Պաշտոնապես նրան այդ կոչումը կշնորհվի հուլիսի 22-ին Փարիզում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ:

Նշենք, որ Հերբի Հենքոքն «Օսկարի» էր արժանացել 1986 թ. «Կեսգիշերին մոտ» ֆիլմի երաժշտության համար, 14 անգամ դարձել է ԱՄՆ-ում ամենահեղինակավոր  երաժշտական  «Գրեմմի» մրցանակաբաշխության դափնեկիր:

Ներկայումս ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանների թվում գիտության, արվեստի, քաղաքականության տարբեր բնագավառների 45 ներկայացուցիչներ կան: Նրանց թվում է  նաեւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, իտալացի կինոդերասանուհի Կլաուդիա Կարդինալեն, ֆրանսիացի աստղագնաց Պատրիկ Բոդրին, մոդելավորող Պիեռ Կարդենը, Խաղաղության Նոբելայն մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելան եւ այլ հանրահայտ գործիչներ: