Հուլիսի 8-ին 93 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ 38-րդ նախագահ Ջերալդ Ֆորդի այրին` Բեթի Ֆորդը, հաղորդում է CNN-ը:
2006 թվականին մահացած Ջերալդ Ֆորդի հետ Բեթիի ամուսնությունը նրա համար երկրորդն էր: Նրանք ամուսնացել էին 1948-ին:
Ֆորդը նախագահական աթոռը զբաղեցրել է 1974-ին, երբ նախագահ Նիքսոնը սկանդալի պատճառով ստիպված էր հրաժարական տալ:




























