Սահմանադրական դատարանում վիճարկել էինք առողջապահության նախարարի խայտառակ հրամանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հրամանը փաստացի հարկադրում էր բոլոր աշխատողներին, կամ իրենց միջոցներով թեստ հանձնել, կամ պատվաստվել: Պատվաստմանը բնավ դեմ չլինելով, արձանագրել էինք, որ այն պետք է լինի յուրաքանչյուրի գիտակցված, այլ ոչ պարտադրված որոշումը:
Դիմումի քննությունը մեկնարկում է բանավոր կարգով` վաղը ժամը 11.00»:





























