Դեվիդ Բեքհեմը գաղտնի կերպով իր հղի կնոջ լուսանկարները տեղադրել է ինտերնետում, թեեւ մինչ այդ Վիկտորիա Բեքհեմը հրաժարվել էր մեծ փորով լուսանկարվել ամսագրերի համար:

«Ես այս լուսանկարներն արել եմ այն ժամանակ, երբ նա չէր նայում իմ կողմը: Նա հիմա հիասքանչ տեսք ունի, երբ մեր բալիկի աշխարհ գալու օրը մոտ է»,- գրել է ֆուտբոլիստը Facebook-ի իր էջում:

Նշենք, որ արդեն այս շաբաթ Վիկտորիա Բեքհեմին պետք է կեսարյան հատում անեն: Այս անգամ զույգը աղջկա է սպասում, ինչը երեք որդիներից հետո իսկական երջանկություն է Բեքհեմների համար, գրում է Paparazzi-ն: