Ժաննա Ֆրիսկեին արգելել են երգել իր երգացանկի երգերը: Նախկին պրոդյուսերը պաշտոնական նամակ է հրապարակել, որտեղ հայտնել է, որ երգչուհին խախտել է պայմանագրի պայմանները` մեկնելով ու նկարահանվելով կոմերցիոն մի նախագծում, երբ այդ օրերին նա համերգներ ուներ:

Դրա հետ կապված պրոդյուսեր Անդրեյ Գրոզնին հայտարարել է, որ Ժաննա Ֆրիսկեն այլեւս չկա, նա ազատված է, գրում է Argumenti.ru-ն: