Հայտնի վրացի դերասանը նկարահանվում է հայկական նոր` «Դեդ-005» ֆիլմում:

Ինչպես հաղորդում է Հայկական երկրորդ հեռուստաալիքը, կոմեդիայի ժանրի այս ֆիլմի նկարահանումների առաջին մասն սկսվել է Սեւանում հուլիսի 1-ին,  նկարահանումների երկրորդ մասը տեղի կունենա Ռուսաստանում: Կիկաբիձեի դերը մեծ չէ: Գլխավոր դերերը կատարում են ռուսաստանցի դերասաններ Սերգեյ Շակուրովը եւ Դմիտրի Մարյանովը: Ֆիլմի ռեժիսորը լեգենդար հայ դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի զարմիկն է:

Ակնկալվում է, որ պրեմիերան կկայանա գալիք տարի: