NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Սեւան քաղաքում այսօր` հուլիսի 11-ի գիշերը կրակոցներ են հնչել, որի հետեւանքով իր տան մուտքի մոտ սպանվել է մի քաղաքացի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հաստատեցին լուրը, նշեցին, որ հուլիսի 11-ին ժամը 00:20-ի սահմաններում Սեւան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 2 տան մոտ անհայտ անձը կրակոցներ է արձակել, որի հետեւանքով սպանվել է նշված հասցեում բնակվող 38-ամյա Մերուժան Մովսիսյանը:
Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են:




























