New Shepard ամերիկյան հրթիռը մասնավոր ենթաուղեծրային թռիչք է կատարել վեց զբոսաշրջիկների հետ: Հրթիռը ստեղծած Blue Origin ընկերությունը վարել է դրա արձակման հեռարձակումը YouTube-յան ալիքում, հաղորդում է Լենտա.Ռու-ն:

Հրթիռն ուղեւորվել է դեպի տիեզերք Տեխաս նահանգի Corn Ranch մեկնարկային հարթակից  տեղական ժամանակով 09:45-ին: Անձնակազմի վեց անդամների ուղեւորությունը տեւել է ավելի քան 10 րոպե:

Հրթիռում գտնվել է դեպի տիեզերք առաջին թռիչքը կատարած ԱՄՆ քաղաքացի Ալան Շեպարդի դուրստ Լորա Շեպարդը, ինչպես նաեւ ABC Good Morning America հեռւուստաշոուի հաղորդավար Մայքլ Սթրահանը: Բացի այդ, ուղեւորությանը միացել է չորս զբոսաշրջիկ՝ Դիլան Թեյլորը, Էվան Դիքը, Լեյն Բեսն ու Քեմերոն Բեսը: