Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամապոսան կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել։ Նա ինքնամեկուսացվել է։ Այս մասին տեղեկացվում է նախագահի գրասենյակի պաշտոնական Թվիթերում։
«Նախագահը բուժում է ստանում COVID-19-ի աննշան ախտանիշների դեմ կորոնավիրուսային վարակի թեստի դրական պատասխանից հետո»,- ասվում է հայտարարությունում։ Սիրիլ Ռամապոսան իրեն լավ է զգում, նա ինքնամեկուսացվել է Քեյփթաունում ու լիազորությունները հանձնել է երկրի փոխնախագահ Դեւիդ Մաբուզային առաջիկա շաբաթվա համար։
Գերատեսչությունում նաեւ նշել են, որ նախագահն իր հիվանդությունն անվանել է «նախազգուշացում» երկրի բոլոր քաղաքացիներին, որը հիշեցնում է պատվաստման անհրաժեշտության մասին։
Ինչպես նշվում է, ՀԱՀ նախագահը չորեքշաբթի՝ դեկտեմբերի 8-ին, վերադարձել էր Արեւմտյան Աֆրիկայի երկրներ կատարած ուղեւորությունից։ Կորոնավիրուսի բոլոր թեստերը, որոնք նա եւ պատվիրակության անդամները հանձնել էին այցերի ընթացքում, բացասական էին։





























