Թուրքիայի Իզմիր նահանգի Ուրլայի շրջանի ոստիկանությունը խարդախության համար ձերբակալել է «Տարվա ոստիկան» տիտղոսին արժանացած ճանապարհային ոստիկանության աշխատակից Ս. Օ-ին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ուրլայի ոստիկանությունը պարզել է, որ Ճանապարհային ոստիկանության աշխատակից Ս.Օ.-ն տարբեր փաստաթղթերի հետ կապված վճարումների մի մասը չի հանձնել Ուրլայի շրջանի ֆինանսական վարչություն։
2011-ի մայիսի 11-ին Ս.Օ-ին հանդիսավոր պայմաններում հանձնվել էր «Տարվա ոստիկան» տիտղոսը։



























