Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում) ուղեւորահոսքը գերազանցել է 2 միլիոնը։

Հունվարին ուղեւորահոսքը, հաշվի առնելով այս երկու օդանավակայանների տվյալները, կազմել է 64.296 մարդ,

փետրվարին՝ 90.198 մարդ,

մարտին – 116.481,

ապրիլին՝ 134.130,

մայիսին՝ 166.353,

հունիսին – 200.534,

հուլիսին՝ 300.951,

օգոստոսին՝ 350.765,

սեպտեմբերին՝ 281.270,

հոկտեմբերին՝ 247.140,

նոյեմբերին՝ 208.682 մարդ։

Ընդհանուր առմամբ, 2021 թվականի 11 ամիսների ընթացքում Հայաստանի երկու օդանավակայաններում ուղեւորահոսքը կազմել է 2.160.800 մարդ։