Հայաստանն առաջին անգամ հայտնվել է քաղաքական գործիչներին եւ լրագրողներին լրտեսելու համար լրտեսական ծրագրային ապահովում օգտագործող երկրների ցանկում։
Ըստ Meta-ի՝ խոսքը Հյուսիսային Մակեդոնիայից Cytrox ընկերության մասին է, որը մշակում է էքսպլոյտներ եւ վաճառում հսկման գործիքներ եւ վնասակար ծրագրեր, որոնք թույլ են տալիս հաճախորդներին կոտրել iOS եւ Android սարքերը:
«Մենք ջնջել ենք մոտ 300 օգտահաշիվ Facebook-ում եւ Instagram-ում՝ կապված Cytrox-ի հետ։ Մեր հետաքննությունը հայտնաբերել է հաճախորդների Եգիպտոսում, Հայաստանում, Հունաստանում, Սաուդյան Արաբիայում, Օմանում, Կոլումբիայում, Կոտ-դ՛Իվուարում, Վիետնամում, Ֆիլիպիններում եւ Գերմանիայում: Cytrox-ի եւ նրա հաճախորդների թիրախ են հանդիսացել քաղաքական գործիչներ եւ լրագրողներ ամբողջ աշխարհից, այդ թվում Եգիպտոսից եւ Հայաստանից»,-ասվում է Meta-ի հայտարարության մեջ:
«Citizen Lab-ի հետ համագործակցությամբ ձեռք են բերվել վնասակար ծրագրերի պատճեններ iOS-ի եւ Android-ի համար՝ հետագա վերլուծության համար։ Արդյունքում, Meta-ի մեր թիմը կարողացել է գտնել ընդարձակ դոմենների ենթակառուցվածք, որն օգտագործում էր Cytrox-ը շահագրգիռ երկրներում օրինական նորությունների օբյեկտները կեղծելու եւ օրինական URL-ների եւ սոցցանցերի ծառայությունները նմանակելու համար: Նրանք օգտագործել են այս դոմենները ֆիշինգի եւ կոմպրոմատների արշավների շրջանակում։




























