Դեկտեմբերի 21-ին Հայաստանի մարզերի զգալի մասում, լեռնային եւ նախալեռնային շրջաններում սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով, ճանապարհներին՝ մերկասառույց։ Օդերեւութաբանները հյուսիս-արեւմտյան քամու ուժգնացում են կանխատեսում՝ մինչեւ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 5 օրերին գիշերն աստիճանաբար կնվազի 14-17, ցերեկը 10-12 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, երեկոյան ժամերին՝ ձյան տեսքով։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1 +3, վաղը ցերեկը՝ +3 +5։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ 0 -5, ցերեկը՝ 0 -3,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -1 -3, ցերեկը՝ 0 -3,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0 +2, ցերեկը՝ 0 +3,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0 -4, ցերեկը՝ 0 -2,
Լոռիում գիշերը՝ -2 +2, ցերեկը՝ 0 +3,
Տավուշում գիշերը՝ 0 +5, ցերեկը՝ +1 +4,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0 -5, ցերեկը՝ -1 -3,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1 +3, ցերեկը՝ +2 +5,
Արարատում գիշերը՝ 0 +4, ցերեկը՝ +3 +7,
Արմավիրում գիշերը՝ 0 +4, ցերեկը՝ +3 +7,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -1 -4, ցերեկը՝ 0 -3,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0 +3, ցերեկը՝ +3 +6,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2 +5, ցերեկը՝ +7 +10,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0 +3, ցերեկը՝ +2 +6,
Լեռնային Ղարաբաղ գիշերը՝ 0 +3, ցերեկը՝ +7 +10։





























