Սլովակիայում քրեական պատասխանատվություն է սահմանվել ֆաշիստական եւ կոմունիստական ռեժիմների հանցագործությունների ժխտման համար: Ինչպես հայտնում է «Էխո Մոսկվին» այդ համակարգերի արդարացման կամ համակրանք հայտնելու համար երկրի քաղաքացիներին սպառնում է 6 ամսից մինչեւ 1 տարվա ազատազրկում:
Օրենքն ընդունվել է խորհրդարանում մեծամասնություն կազմող աջ ուժերի կողմից: Ավելի վաղ նման օրենքներ էին ընդունվել Լեհաստանում եւ Չեխիայում:




























