Լինքոլնշիրի կոմսությունում արդյունաբերական գործարանի տարածքում պայթյունի արդյունքում 5 մարդ է զոհվել, եւս մեկը վիրավորվել է: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչներին, պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը մոտ 19:30-ին: Պայթյունի պատճառները դեռեւս չեն պարզվել: SkyNews-ի տվյալներով` հիվանդանոց է տեղափոխվել մեկ տուժող, որը ծանր վնասվածքներ է ստացել:
Կատարվածի հանգամանքները պարզվում են:



























