Համաշխարհային շուկայում ոսկու գները նոր ռեկորդ են սահմանել` 1,587 հազար դոլար` տրոյական ունցիայի համար:  Ինչպես հաղորդում է «Վեստի.ռու»-ն, այս թանկարժեք մետաղի պահանջարկն ավելացել է Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) ղեկավար Բեն Բերնանկեի ելույթից հետո: Վերջինս հասկացնել էր տվել, որ ԴՊՀ-ն  ամերիկյան տնտեսության խթանման եւ նրա աճին աջակցելու համար շարունակում է դրամային ազատական քաղաքականությունը:

Արդյունքում գործարար աշխարհը եզրակացություններ է արել ԱՄՆ ֆինանսական իշխանությունների կողմից էժան բանկային վարկերի պահպանման մասին, ինչը նպաստելու է ինֆլյացիային: Միաժամանակ շուկաներում չեն բացառում դոլարի թողարկման  ԴՊՀ-ի  նոր` երրորդ ծրագիրը: