Եգիպտոսում աշխատանքից կազատվեն ցուցարարների մահվան մեջ մեղավոր ոստիկանները: Ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվին», երկրի ՆԳ նախարարությունում նման քայլը համարում են ոստիկանության պատմության մեջ ամենամեծ կադրային փոփոխությունը: Հայտնի է դարձել, որ աշխատանքից ազատված ոստիկան սպաներից 40-ին մեղադրում են ցուցարարների սպանության մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, Ալեքսանդրիայում ու Սուեզում հունվարի 28-ին ցուցարարների ու ոստիկանների բախումների հետեւանքով մահացել էր 50 մարդ:
Հանրահավաքները, որոնց մասնակիցները պահանջում էին տնտեսական ու քաղաքական բարեփոխումներ, ինչպես նաեւ 82-ամյա նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը, ով երկիրը ղեկավարել էր ավելի քան 30 տարի, սկսվել էին հունվարի 25-ից:




























