Դեկտեմբերի 23-ի ցերեկը Հայաստանի առանձին հատվածներում օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վ։ Ճանապարհներին կդիտվի մերկասառույց։ Օդի ջերմաստիճանի կշարունակի նվազել։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում օրվա երկրորդ կեսից հնարավոր է թույլ ձյուն։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -5-7, վաղը ցերեկը՝ 0-2։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝  

Շիրակում՝ գիշերը՝ -12-17, ցերեկը՝ -6-10,

Կոտայք լեռներում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -6-9,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -1-3,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -12-17, ցերեկը՝ -5-10,

Լոռիում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -1-5,

Տավուշում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ 0-4,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -14-18, ցերեկը՝ -7-10,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -1-3,

Արարատում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0-2,

Արմավիրում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0-2,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -6-9,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ 0-2,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0 + 2,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -10-14, ցերեկը՝ -4-8,

Արցախում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ 0 + 2։