Վենեսուելայի «Էլ-Ռոդեո» բանտում ճնշվել է դատապարտյալների 27-օրյա խռովությունը, իրավիճակը գտնվում է երկրի ոստիկանության վերահսկողության տակ: Այդ մասին հաղորդում է «France-Presse»-ը` վկայակոչելով Վենեսուելայի ՆԳ նախարարին:

«Մենք ուրախ ենք հայտնելու, որ «Էլ-Ռոդեո» բանտի խռովությունը, որի արդյունքում զոհվել էին 30 դատապարտյալներ, ճնշվել է»,- հայտարարել է նախարար Թարեք էլ-Աիսամին: Նրա խոսքով, ճգնաժամը հնարավոր է եղել կարգավորել խաղաղ ճանապարհով:

Ինչպես հայտնում է BBC-ն, «Էլ-Ռոդեո» բանտից դուրս են բերվել 800 բանտարկյալներ: Բուժզննումից հետո նրանց տեղափոխելու են երկրի այլ բանտեր: