Թերթի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, օգտվելով Հայ բժիշկների միջազգային 3-րդ համագումարի պատեհ առիթից եւ այն հանգամանքից, որ ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովային վիրահատած հայազգի սրտաբան Բագրատ Ալեքյանը Երեւանում էր, դիմել է նրան, եւ ընդամենը մի քանի օրով Հայաստան ժամանած բժիշկը վիրահատել է Խաչատրյանին. «Վիրահատությունը կատարվել է Բժշկական համալսարանի կլինիկայում, որը համապատասխան սարքավորումներով հագեցած է:
«Սյունիքի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատուից տեղեկացանք, որ մարզպետը դեռ հիվանդանոցում է ու չի կարող պատասխանել մեր հարցերին: Փոխմարզպետ Արա Դոլունցն իր պարտքը համարեց կտրականապես հերքել, որ իր շեֆն առողջական խնդիրներ ունի: Ավելին՝ նշեց, որ մարզպետն ամբողջ օրը աշխատավայրում է եղել, եւ խորհուրդ տվեց իրենից ճշտել տեղեկությունը»,- գրում է «Հրապարակ»-ը եւ հավելում.
«Սուրիկ Խաչատրյանը, ի տարբերություն իր ենթակաների, ավելի ազնիվ գտնվեց, ասաց, որ սրտանոթի հետ կապված խնդիր է ունեցել՝ մի քանի օր առաջ ստենդ են դրել. «Հա, ճիշտ եք, Մոսկվայից եկած բժիշկն ա դրել: Հիմա լավ եմ զգում եւ աշխատում եմ»,- հեւալով ասաց նա:




























