Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսից մի քանի ժամ առաջ միջոցառմանը մասնակցել պատրաստվող լրագրողներին սկսել են ստուգել կորոնավիրուսային վարակի հետ կապված, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Մանեժ հոլում, որտեղ տեղի է ունենալու մամուլի ասուլիսը, լրագրողների հետ աշխատում են բժիշկները, ԶԼՄ-ների ներկայացուցիչները ՊՇՌ թեստ են հանձնում։

ՏԱՍՍ-ի տեղեկատվությամբ՝ Մանեժ մտնելիս լրագրողները կստուգվեն արծաթի մասնիկներով։ Պետության ղեկավարի գործերի կառավարչի մամուլի քարտուղար Ելենա Կռիլովայի խոսքով՝ սա այն միջոցներից մեկն է, որը կիրառվում է կորոնավիրուսի համավարակի պայմաններում։

Մամուլի ասուլիսն սկսվելու է դեկտեմբերի 23-ի ժամը 12.00-ին, մասնակցելու է ռուսաստանյան եւ արտասահմանյան ԶԼՄ-ների 500 ներկայացուցիչ։ Միջոցառումից առաջ փակվել են Մանեժնայա հրապարակը եւ մետրոյի «Օխոտնի րյադ» եւ «Լենինի անվան գրադարան» կայարանների սպասասրահների մի մասը։