ԱՄՆ-ն կչեղարկի հարավաֆրիկյան մի քանի երկրների համար օմիկրոն շտամի տարածման պատճառով սահմանված ճամփորդական արգելքը։ 

ԱՀԿ-ն եւ ՄԱԿ-ը դեմ են արտահայտվել ճանապարհորդությունների արգելքին, իսկ Հարավային Աֆրիկայի պաշտոնյաներն ասել են, որ իրենց պատժել են խնդիրների վեր հանման եւ թափանցիկության համար:

Սպիտակ տան մամուլի քարտուղարի օգնական Քեւին Մունյոսը պաշտպանել է այդ միջոցառումները․ «Սահմանափակումները մեզ ժամանակ տվեցին հասկանալու օմիկրոնը, եւ մենք գիտենք, որ առկա պատվաստանյութերն աշխատում են այս տարբերակի դեմ»:

Նա հավելել է, որ դեկտեմբերի 31-ից կհանվի մուտքի արգելքը։