Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերը (ԻՀՊԿ, Իրանի ԶՈՒ էլիտար ստորաբաժանումներ) մոդելավորել են Նեգեւ անապատում Դիմոնա քաղաքի մոտ տեղակայված իսրայելական միջուկային ռեակտորի հարվածը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրանական լրատվական Fars գործակալությանը։

Նրա տվյալներով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերը «երկրի հարավում անցկացվող «Մեծ մարգարե 17» զորավարժությունների ժամանակ «[իսրայելական] Դիմոնայի միջուկային ռեակտորի վրա հարձակում են մոդելավորել»։ Ինչպես նշում է գործակալությունը, «ռեակտորի մոդելը խոցվել է 16 բալիստիկ հրթիռներով եւ հինգ անօդաչու թռչող սարքերով»։ Նշվում է, որ ռեակտորի մոդելի վրա հարձակումը «արվել է շատ բարձր ճշգրտությամբ»։

Դեկտեմբերի 20-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը «Մեծ մարգարե 17» հնգօրյա զորավարժություններ էին սկսել Պարսից ծոցի ափին: Վարժանքներին մասնակցել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային, ռազմածովային եւ ռազմաօդային ուժերը, ինչպես նաեւ «Բասիջ» աշխարհազորայինների ստորաբաժանումները։ Զորավարժություններն անցկացվել են Խուզեստան, Բուշեր եւ Հորմոզգան նահանգներում։