ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին 2021-ից ավելի վատ տարի է սպասվում։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

«Բայդենը ամբողջ տարի հետեւել է իրադարձությունների վրա ազդելու Արեւմուտքի կարողության աղետալի էրոզիային, որը ոչ մի լավ բան չի խոստանում 2022 թվականին ժողովրդավարության գոյատեւման համար»,- ասում է թերթի լրագրող Քոն Քաֆլինը:

Նա նշել է, որ Բայդենը չի կարողացել համապատասխան դիմադրություն ցույց տալ Չինաստանին միջազգային ասպարեզում, օրինակ՝ կորոնավիրուսի ծագման եւ Հոնկոնգում ու Սինցզյանում իրավիճակի վերաբերյալ։

Լրագրողն ընդգծում է, որ 2022 թվականին Ռուսաստանը կարող է օգտվել ԱՄՆ կառավարության թուլությունից՝ Եվրոպայում իր դիրքերն ամրապնդելու համար։

Քաֆլինի խոսքով՝ Աֆղանստանից զորքերի շտապ դուրսբերման պատճառով ԱՄՆ-ը չի կարողանա հետեւել իսլամիստ ահաբեկչական խմբավորումների գործողություններին, եւ «Աֆղանստանի ողջ անգին հանքային հարստությունները հայտնվել են Պեկինի ձեռքում»։