Թուրքիական միջին հեռահարության «Hisar O» հակաօդային պաշտպանության համակարգը վերջնական փորձարկումներ է անցել, հայտարարել է երկրի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։
«Մեր ազգային զենիթահրթիռային համակարգը վերջին փորձարկման ժամանակ խոցել է գերարագ թիրախը»:
«Hisar O»-ն մշակվել է Aselsan-Roketsan-ի հետ համատեղ: ՀՕՊ համակարգը, որն ունի 360 աստիճան պաշտպանություն, ի վիճակի է միաժամանակ խոցել եւ կրակել առնվազն ինը տարբեր թիրախների ուղղությամբ։
Նախատեսված ստացիոնար ուժերից, ինչպես նաեւ կործանիչներից, ուղղաթիռներից, անօդաչու թռչող սարքերից, թեւավոր հրթիռներից եւ «օդ-երկիր» հրթիռներից հակաօդային պաշտպանության համար՝ «Hisar O»-ն որսում է թիրախները 25 կիլոմետր հեռավորության վրա:




























