Կանանց իրավունքների կենտրոնի նախաձեռնությամբ, հուլիսի 15-ին տեղի կունենա կլոր սեղան` «Հղիության դեղորայքային ընդհատման հնարավորությունների ընդլայնումը Հայաստանում» թեմայով, որին կմասնակցեն Երեւանի տարբեր բժշկական հաստատություններ ներկայացնող բժիշկներ, մասնավորապես` մանկաբարձ-գինեկոլոգներ, ինչպես նաեւ` բժիշկ-փորձագետներ Գյումրիից եւ Վանաձորից:
Հանդիպման ընթացքում կներկայացվի «Հղիության դեղորայքային ընդհատման հնարավորությունների ընդլայնումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում անցանկալի հղիության դեղորայքային ընդհատման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Կլոր սեղան-քննարկման վերջում` հարց ու պատասխանի փուլում, կքննարկվեն մի շարք կարեւոր հարցեր, որոնց թվում նաեւ` բուժ. հաստատություններում հղիության դեղորայքային ընդհատման հստակ գնի սահմանումը, դեղատներում հղիությունը ընդհատող դեղամիջոցների` միմիայն բժիշկի կողմից դուրս գրված դեղատոմսի առկայության դեպքում վաճառքի իրականացման անհրաժեշտության խնդիրը, եւ այլն:




























