Քուվեյթը ձեւավորել է նոր կաբինետ՝ ֆինանսների նոր նախարարով, եւ ընդգրկել է երեք ընդդիմադիր օրենսդիրների՝ նախորդ կառավարությունների եւ խորհրդարանի միջեւ հակասություններից հետո, հաղորդում է Reuters-ը:
Նավթի նախարար Մոհամմադ ալ Ֆարեսը վերանշանակվել է։ Ֆինանսների նախարարի պաշտոնում Խալիֆա Համադին փոխարինել է Քուվեյթի տնտեսական ոչ կառավարական միության ղեկավար Աբդուլ Վահաբ Ալ-Ռաշիդը:
Առողջապահության նոր նախարար է դարձել Խալեդ ալ-Սայիդը, ում նախորդը անցկացրել է Քուվեյթը COVID-19 համավարակի միջով:
Սա Քուվեյթի կառավարության երրորդ կաբինետն է այս տարի այն բանից հետո, երբ նախորդ կառավարությունները հրաժարական են տվել այն հակասությունների հետեւանքով, որոնք խոչընդոտում էին կառավարության ֆինանսական բարեփոխումների ջանքերին:
Կառավարությունը փորձել է ժամանակավորապես մեծացնել ֆինանսները, մինչդեռ հետագա կառուցվածքային եւ հարկաբյուջետային բարեփոխումները մնում են փակուղում, ներառյալ պարտքի մասին օրենքը՝ միջազգային շուկաներ մուտք գործելու համար:
Պետական ԶԼՄ-ները հաղորդել են, որ էմիր Շեյխ Նավաֆ ալ-Ահմադ աս-Սաբահը, ով քայլեր է ձեռնարկել դիմակայությունը հարթելու համար, հաստատել է նախարարների կաբինետը, չնայած սահմանադրական պարտականությունների մեծ մասը նոյեմբերին փոխանցել է թագաժառանգին, ով հրամանագիր է հրապարակել կաբինետ ձեւավորելու մասին:



























