Ֆրանսիայում մզկիթը փակվել է իմամի արմատական քարոզների պատճառով, ով իբր «պաշտպանել է ջիհադը»։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ Բովե քաղաքի մզկիթը կփակվի վեց ամսվա ընթացքում, հաղորդում է BBC-ն։
Ուազի քաղաքապետն ասել է, որ նա իր քարոզներում ջիհադիստներին անվանել է «հերոսներ» եւ ատելություն ու բռնություն է հրահրել։
Ֆրանսիան ստուգումներ է անցկացնում իսլամական պաշտամունքային վայրերում, որոնք կասկածվում են ծայրահեղականության հետ կապերի մեջ:
Երկու շաբաթ առաջ ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հայտարարել էր, որ սկսում է Փարիզից 100 կմ հյուսիս գտնվող Բովեի Մեծ մզկիթի փակման գործընթացը, քանի որ իմամն իր քարոզներում «թիրախավորել է քրիստոնյաներին, միասեռականներին եւ հրեաներին»։
Իշխանությունները պատասխանի համար մզկիթին 10 օր ժամանակ են տվել։
Մզկիթի իմամը վերջերս է իսլամ ընդունել, հաղորդում է France-Presse-ը՝ հղում անելով տեղական Courrier Picard թերթին: Մզկիթը կառավարող ասոցիացիայի իրավաբանը թերթին ասել է, որ իր մեկնաբանությունները «հանված են համատեքստից»: Փաստաբանը հայտնել է, որ իմամը, ով «հանդես է եկել հասարակական կարգով», հեռացվել է իր պարտականությունների կատարումից։
Սակայն ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այդ տղամարդը, ում «ներկայացրել են որպես պատահական հռետորի, բայց որն իրականում գործում է որպես սովորական իմամ», պաշտպանել է «իսլամի խիստ պահպանումը» եւ «նրա գերակայությունը հանրապետության օրենքների նկատմամբ»:



























