Թուրքիայի Զոնգուլդաք նահանգի Ալափլը շրջանում տեղի ունեցած ավտովթարը, որի հետեւանքով մահացել է 2 հոգի եւ վիրավորվել 7-ը, նկարահանվել է դեպքի վայրին մոտ գտնվող բենզալցակայանի անվտանգության տեսախցիկով։

Մարդատար միկրոավտոբուսի վարորդն անզգույշ կերպով փորձել է մտնել գլխավոր ճանապարհ, երբ մեծ արագությամբ միկրոավտոբուսին է բախվել TIR բեռնատարը։