Դեկտեմբերի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ 

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 01։25-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «թիկունքի, որովայնի, կրծքավանդակի, շեքի, վերին և ստորին վերջույթների շրջանի, վերին շնչուղիների 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի ջերմային այրվածք» ախտորոշումով Այրվածքաբանական կենտրոն  է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 81-ամյա Լենա Մ-ն է։

Վերջինս այրվածքներ ստացել է իր տանը 3 կիլոգրամանոց գազաբալոնի գազօջախից առաջացած բոցից, ինչի հետևանքով այրվել է տարեց կնոջ հագուստը, ու նա այրվածնքեր է ստացել, իսկ հրդեհը մարվել է իր իսկ կողմից։ 

Նույն օրը՝ ժամը 09։40-ի սահմաններում, Այրվածքաբանական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Լենա Մ-ն վերակենդանացման բաժանմունքում մահացել է։  Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։