Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 22։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ-Խանջյան փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Rav4 մակնիշի ավտոմեքենան և ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված КамАЗ մակնիշի  բեռնատարը։

Տուժածներ չկան, ոստիկանությունը պարզում է վարորդների  ինքնությունը։