Իտալիայում Հռոմ-Նեապոլ արագընթաց երկաթուղային մագիստրալի մոտ հայտնաբերվել է «երկիր-երկինք» տեսակի հրթիռ: Ինչպես հաղորդում է «BBC»-ին, այն լիցքավորված է եղել վառելիքով, սակայն մարտական լիցք չի ունեցել: Հետաքննության վարկածով, դա հանցագործ խմբավորման կողմից վախեցնելու նպատակ է ունեցել, ոչ թե ահաբեկչության պատրաստման փորձ: